Քաղաքական16:33, 23 Սեպտեմբեր 2019
Թուրքիայում 2023թ. նախագահական ընտրություններին Գյուլը կարող է լինել ընդդիմության թեկնածուն
Թուրքական հայտնի «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր հոդվածներից մեկում առաջ է քաշել այն պնդումը, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլչդարօղլուն խոստացել է երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, որպես միասնական թեկնածու, աջակցել 2023-ին կայանալիք նախագահական ընտրություններին։
Աբդուլլահ Գյուլը և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը շարունակում են նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ քայլեր կատարել։ Այս համատեքստում Աբդուլքադիր Սելվին առաջ է քաշում այն վարկածը, որ Քեմալ Քըլըչդարօղլուն համաձայնության է տվել որպես ընդդիմության միասնական թեկնածու Աբդուլլահ Գյուլի շուրջ համախմբվելու առաջարկին։ Հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ, ըստ հոդվածի հեղինակի, կարևոր դերակատարում է ունենալու ներկայիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Ըստ թուրք Սելվինի՝ 2023թ. նախատեսված ընտրությունները կարող են նույնիսկ ավելի շուտ անցկացվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |