Տարածաշրջան16:45, 23 Սեպտեմբեր 2019
Թուրքական նոր զրահամեքենաներ են մոտեցել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիան զրահամեքենաներ է կուտակում թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է այդ զրահամեքենաներն օգտագործվեն թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունների ժամանակ։
Ըստ թուրքական աղբյուրի՝ սա նաև նախանշան է, որ Թուրքիան կարող է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
Հիշեցվում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների շուրջ թուրք-ամերիկյան հակասությունները հարթելու նպատակով Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Աչքաքալե անցակետում ստեղծվել էր անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։
Ընդհանուր առմամբ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը Եփրատի արևելյան հատվածում արդեն իրականացրել են 6 օդային և 1 ցամաքային պարեկապահակային ծառայություն։
Առաջին պարեկապահակային ծառայությունն իրականացվել էր հուլիսի 8-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |