Հասարակական16:57, 24 Սեպտեմբեր 2019
Թուրք ընդդիմադիր լրագրողը պատասխանել է Էրդողանի մեղադրանքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր թուրքական FOX TV հեռուստաալիքին ստահոդ լուրեր տարածելու մեջ: Էրդողանի մեղադրական խոսքերի պատճառը եղել է նշյալ հեռուստաալիքի լրագրողի հարցը, որից ակնհայտորեն բարկացել է Թուրքիայի նախագահին:
Լրագրողը Էրդողանից հետաքրքրվել էր, թե ճիշտ են արդյոք ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի այն պնդումները, ըստ որոնց իշխանությունները վաճառել են տանկի թրթուրային համակարգեր արտադրող գործարանը:
Թուրքիայի նախագահը նախ թիրախավորել է ընդդիմության առաջնորդին՝ ասելով, որ «Քըլըչդարօղլուի ողջ կյանքը սուտ է», ապա մեղադրել էր հեռուստաընկերությանը. «FOX TV-ն թող դադարի սուտ լրատվամիջոց լինելուց: Մի անգամ գոնե ճշմարիտ եղեք»:
Էրդողանի այս մեղադրանքներին անդրադարձել է հեռուստաալիքի լուրերի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը, ով Թուրքիայում հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով ու Էրդողանի հասցեին հնչեցրած քննադատություններով:
«Մենք իշխանություններին անհանգստացնող լուրեր ենք հեռարձակում, որովհետև ճիշտ լուրեր ենք տալիս»,- ասել է Փորթաքալը, ապա՝ հավելել, որ իրենք լրագրող են ու իրենց գործը հարցեր տալն է:
«Շարունակելու ենք հարցեր տալ: Պարոն նախագահն ասել է, թե սուտ լուրեր ենք տարածում: Ո՛չ, մեզ ոչ ոք չի կարող այդպիսի բան ասել: Սուտ լուրեր չենք տարածում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |