Հասարակական10:55, 25 Սեպտեմբեր 2019
Արամ Աթեշյան. «Կանոնադրությունը ողջունելի է, սակայն կան ցավալի կետեր»

Կրոնական ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրությանը:
Աթեշյանը ողջունել է պատրիարքարանին ուղարկված գրավոր կանոնագիրը, սակայն ընդգծել, որ որոշ ցավալի կետեր կան:
«Մեր համայնքը երկար ժամանակ սպասում է պատրիարքական ընտրության: Տասնամյակից ավելի է, որ դժբախտաբար թափուր է մեր դարավոր պատրիարքական աթոռը: Երանաշնորհ ու սիրեցյալ մեր պատրիարքին` լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո, բնականաբար, պատրիարքական ընտրության հեռանկարը եղավ անշրջելի: Մեր համայնքի ներսում բոլոր պատրաստությունները կատարվեցին և ուրախ առիթ է, որ տրամաբանական ժամկետի մեջ պետության կողմից մեզ հասավ կանոնադրությունը: Սա խնդրի ողջունելի և դրական կողմն է, սա համարվում է հավաքական ձեռքբերում»,-ասել է Աթեշյանը:
Կրոնական ժողովի ատենապետը, անդրադառնալով կանոնադրությունում առկա բացասական կետերին, նշել է, որ ընդհանուր տրամաբանությունը ներհակ չէ մեր ավանդույթներին, սակայն այսօրվա պայմաններում շատ ավելի լավ կլիներ, եթե սահմանափակումներ չլինեին արտասահմանաբնակ հոգևորականների թեկնածության համար:
Արամ Աթեշյանն այդ երևույթը բնութագրելիս, հայտնել է, որ այն հայ համայնքի մի քանի տխուր դեմքերի միջամտության, նեղ շրջանակների շահադիտական անտեղի միջամտությունների հետևանքն է:
«Նրանք, ովքեր չեն մտածում այս համայնքի երկարաժամկետ շահերի մասին, չեն կարող արդարանալ մեր ժողովրդի առջև և իրենց տխուր հաշիվները դատապարտված են ձախողման: Մեր համայնքը պետք է լավագույնս նժարի վրա դնի այժմ ստեղծված կացությունը: Հետամուտ պետք է լինենք, որպեսզի արդար ընտրություն կազմակերպվի»:
Նա անհրաժեշտ է համարել մի կողմ թողնել ներքին տարակարծությունները, ընդհանուր հայտարարի գալ և հեռու մնալ պետության գործոնը շահարկելուց ու ամբոխավարական ձգտումներով պետությանը հակադրվելու տխուր որոնումներից, ինչը կարող է տանել փակուղի:
Աթեշյանը համախմբման կոչ է արել հայ համայնքին, որպեսզի նոր պատրիարքից պահանջեն, որ հետամուտ լինի տասնամյակներ ի վեր կուտակված խնդիրների անհապաղ լուծման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |