Տարածաշրջան15:48, 25 Սեպտեմբեր 2019
Թուրքիան առաջարկել է Սիրիայի անվտանգության գոտում 3 մլն սիրիացի փախստական բնակեցնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստարջանում ունեցած ելույթի ժամանակ ներկայացրել է Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը:
Էրդողանի նկարագրած 480կմ երկարությամբ և 30կմ խորությամբ անվտանգության գոտում ընդգրկում են Ջերաբլուս, Մանբիչ, Այնուլարաբ (Քոբանի), Թել Աբյադ, Սուլուկը, Ռասուլայն, Դըրբասիե, Ամուդե, Քամիշլի և Մալիքիե բնակավայրերը:
Էրդողանը նշել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուսի շրջանից դուրս բնակավայրերը գտնվում են Թուրքիայի համար ահաբեկչական համարվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) վերահսկողության տակ:
Թուրքիայի կողմից առաջարկված անվտանգության գոտու սահմանները գծվում են M4 ցամաքային ճանապարհով, որը կապում է Սիրիայի արևելքն արևմուտքին:
Նշվում է, որ այդ ցամաքային ճանապարհն այժմ YPG-ն օգտագործում է լոգիստիկ ու առևտրային նպատակներով, և իրենց նպատակն է, այդ ճանապարհն անվտանգության գոտու մեջ ներառելով, արգելել քուրդ զինյալների զինված գործողությունները:
Ըստ Էրդողանի` ստեղծվելիք անվտանգության գոտում առաջին փուլում կարելի է 1-2 մլն սիրիացի փախստական բնակեցնել:
Թուրքիայի նախագահն ակնարկել է, որ եթե անվտանգության գոտու խորությունը հասնի մինչև Ռաքքա-Դեր Զոր գծին, ապա Թուրքիայի, Եվրոպայի և աշխարհի մյուս բոլոր շրջաններից վերադարձող սիրիացի փախստականների թիվը կարող է հասնել 3 միլիոնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |