Քաղաքական17:26, 25 Սեպտեմբեր 2019
Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Հարմար պայմանների դեպքում Թուրքիան կարող է գնել ռուսական SU-57 կործանիչներ»
Հարմար պայմանների առկայության դեպքում Թուրքիան կարող է գնել SU-57 ռազմական ինքնաթիռներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը ռուսական «Sputnik International»-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ինչու՞ ոչ: Անշուշտ բոլոր երկրների պաշտպանական արդյունաբերություններն էլ որոշակի կարիքներ ունեն: Եթե պետք լինի Թուրքիան էլ կարող է օգտվել դրանից: Դա արդեն տեսել ենք S-400 համակարգերի դեպքում: Եթե հարմար պայմաններ լինեն, Թուրքիան կարող է Ռուսաստանից կամ որևէ այլ երկրից զենք գնել»,- նշել է Շենթոփը:
Հիշեցնենք, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելուց հետո Վաշինգտոնը Թուրքիային դուրս է թողել ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների հետ իրականացվող F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |