Քաղաքական11:29, 26 Սեպտեմբեր 2019
Էրդողան. «S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպիտի փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները»
«S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպետք է փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները, քանի որ դրանք պաշտպանական համակարգեր են, որոնց կարիքը ունի Թուրքիան»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանից ժամանակին նման համակարգեր են գնել նաև Հունաստանը, Բուլղարիան ու Սլովակիան, որոնք ևս ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են:
Ամերիկացի լրագրողն Էրդողանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը մեծացնել ցանկացող Թուրքիան, անտեսելով Վաշինգտոնի՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները, գնեց S-400-ները և արդյունքում դուրս մնաց ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից:
«Ուզում եմ հստակ ասել, որ S-400-ների հետ կապված ԱՄՆ-ի դիրքորոշումը երբեք որպես սպառնալիք չեմ դիտարկել: Ինչու՞: Որովհետև պրն Օբամայի օրոք ցանկանում էինք «Patriot» համակարգեր գնել, բայց մեզ մերժեցին՝ ասելով կոնգրեսը թույլ չի տալիս: Ցավոք պրն Թրամփի օրոք էլ չկարողացանք գնել: Այդ պատճառով էլ ստիպված եղանք Ռուսաստանի հետ նման գործարքի գնալ»,- ասել է Էրդողանը:
Անդրադառնալով F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասցնելու թեմային՝ Էրդողանը նշել է, որ դա իր երկրի հանդեպ արված սխալ քայլ է, քանի որ Թուրքիան ոչ թէ այդ կործանիչների գնորդ է, այլ՝ արտադրության մասնակից:
«Այս պահի դրությամբ 1 մլրդ 400 մլն դոլար վճարել ենք: Բացի այդ F-35-ների որոշ մասեր Թուրքիայում ենք արտադրում: Մենք մեր օդաչուներին ուղարկեցինք ԱՄՆ վերապատրաստվելու, 4 կամ 5 ինքնաթիռ էլ արդեն հանձնման փուլում էին գտնվում, սակայն վերջին պահին ասացին, որ չեն մատակարարի: Ես դա ճիշտ չեմ համարում և չեմ կարողանում ընկալել որպես ռազմավարական դաշնակցի քայլ»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |