Իրավական16:51, 27 Սեպտեմբեր 2019
Քաֆթանջըօղլու․ «Թուրքիայում իրավունք չի մնացել․ անհնար է բարեփոխել այն, ինչ գոյություն չունի»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն սոցցանցերում կատարած գրառումների պատճառով դատապարտվել է 9 տարի 8 ամիս 20 օր ազատազրկման։ Եթե դատավճիռը վավերացվի, ընդդիմադիր գործիչը կազատազրկվի։
Գերմանիա այցի ընթացքում «Deutsche Welle» պարբերականին տված հարցազրույցում Քաֆթանջըօղլուն նշել է, որ իր դեմ թուրքական դատարանի նշանակած պատժամիջոցը ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։
«Սա քրեական գործ չէ, պատժիչ գործ է։ Հասարակությունն արդեն տեսնում է, որ այս որոշման պատճառները ոչ թե իրավական են, այլ քաղաքական», - նշել է Քաֆթանջըօղլուն։
Անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ներկայացված դատական բարեփոխումների նախագծին՝ Քաֆթանջըօղլուն ասել է․ «Ես այն մարդկանցից եմ, ովքեր համոզված են, որ Թուրքիայում օրենք և իրավունք չի մնացել, ուստի հնարավոր չէ բարեփոխել այն, ինչը գոյություն չունի»։
Խոսելով Թուրքիայում կին քաղաքական գործիչ լինելու դժվարությունների մասին՝ Քաֆթանջըօղլուն նկատել է տվել, որ Թուրքիայում պարզապես կին լինելն էլ շատ դժվար է։
Նշենք, որ ԺՀԿ-ի 96-ամյա պատմության մեջ Ջանան Քաֆթանջըօղլուն առաջին կին գործիչն է, ով ղեկավարել է կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցը։ Նա դատապարտվել է 7 տարի առաջ կատարած գրառումներում «Թուրքիա պետությունը հրապարակավ ստորացնելու», «Թուրքիայի պետական պաշտոնյային /Էրդողանին/ հրապարակավ վիրավորելու», «Հանրապետության նախագահին վիրավորելու», «Ժողովրդի մեջ հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «Ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելու» մեղադրանքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |