Հասարակական17:06, 30 Սեպտեմբեր 2019
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բաց նամակ են տարածել

Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի ատենապետին և անդամներին։ Նրանք հանդես են եկել նաև հասարակական շարժում սկզբնավորելու նախաձեռնությամբ։
Ձևավորվել է այս հասարակական նախաձեռնությունը կոորդինացնող 5 հոգանոց խումբ՝ Արթուր Քազարի, Սարգիս Էրքոլի, Ժուլյեթ Էրքոլի, Լևոն Բաղըշի և Սարվեն Չաղլըի մասնակցությամբ։
Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.
Հարգելի բարեկամներ,
մենք՝ Թուրքիայի հայ համայնքի անդամ հանդիսացող ներքոստորագրյալներս, ուզում ենք մեր մտքերը փոխանցել ձեզ՝ պատրիարքական ընտրության վերաբերյալ որոշումներ ընդունելու նախօրեին։ Որշումներ, որոնք կենսական են և հիմնովին ազդելու են մեր ապագայի վրա։
Նախևառաջ բոլորս ականատեսն ենք այն բանի, թե համայնքի ներսում առկա վերջին տասը տարիների կառավարման ճգնաժամը ինչպիսի խորը և բացասական ազդեցություն է թողել հանրության վրա։
Ցավով ենք արձանագրում, որ այս դժվարին տասը տարիներից հետո անցյալ շաբաթ մեզ հասած պատրիարքական ընտրության կանոնադրությունը վտանգում է պատրարքության բնական թեկնածու հանդիսացող եպիսկոպոսների միջև ընտրություն կատարելու համայնքային իրավունքը, որը ձեռք է բերվել դեռևս 1961 թվականին։ Նկատի առնելով, որ նման իրավունքի ոտնահարումը Թուրքիայի հայերը անհնար է, որ լռությումբ ընդունեն՝ ուզում ենք հավատալ, թե հնարավոր սխալը կանխելու ուղղությամբ բոլոր միջոցները գործի կդնեք և մինչև վերջ կպաշտպանեք մեր համայնքային շահերը։
Պատկան մարմիններին խնդրագիր ներկայացնելով և ընդդիմանալով հայ համայնքի ապագան և ներկան վտանգող նման պարտադրանքի առջև կարող եք հույս և կորով տալ Թուրքիայի հայությանը։ Այլապես ուզում ենք հիշեցնել, որ կատարվելիք ընտրության օրինականությունը ընդմիշտ կդրվի հարցականի տակ։
Իսկ մեր հանրության առողջ կերպով ներկայացվելը վտանգող բոլոր այս զարգացումներին համակերպվելը ոչ միայն ձեր, այլև ներկայի առջև պատասխանատվություն ունեցող մեր բոլորի ճակատին սև բիծ է դառնալու։ Մաղթում ենք, որ դուք, այս ծանր բեռը ձեր ուսերին կրելով, մաս և բաժին չունենաք այդ ամոթին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը):
Կանոնադրության 25-րդ կետում առաջ է քաշվել 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |