Ռազմական17:32, 01 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի ուժայինները 2019-ին շուրջ 12 հազար գործողություն են իրականացրել քրդերի դեմ

Թուրքիայի ուժային կառույցները 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում 12.382 մեծ ու փոքր գործողություններ են իրականացրել երկրում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
«23 լայնածավալ, 245 միջին չափի և 12.114 փոքրամասշտաբ գործողություն ենք իրականացրել այս տարվա գարուն-ամառ ժամանակահատվածում: Իրականացված գործողությունների թիվը 87%-ով ավել է նախորդ տարվա գործողություններից»,-մանրամասնել է Սոյլուն՝ տեղեկացնելով, որ սկսել են աշուն-ձմեռ գործողությունների շարքը:
Թուրք նախարարի տվյալներով՝ տարեսկզբից մինչ այսօր սպանվել է ՔԲԿ-ի 108 ղեկավար անդամ:
Սոյլուն տեղեկություններ է հաղորդել նաև ՔԲԿ-ի դեմ իրականացվող «Kıran» 4 փուլանոց գործողության մասին, որը սկսվել է օգոստոսի 17-ին և յուրաքանչյուր փուլն ընդգրկում է Թուրքիայի տարբեր շրջաններ (4-րդ փուլն իրականացվում է Հայաստանի հետ սահմանակից Կարս, Իգդիր ու Աղրը նահանգներում): Ըստ նախարարի՝ գործողության ընթացքում սպանվել է 63 քուրդ զինյալ և ոչնչացվել է վերջիններին կողմից օգտագործված 68 քարանձավ ու ապաստարան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |