Իրավական10:34, 01 Հոկտեմբեր 2019
Հունաստանը որոշել է մինչև 2020-ի տարեվերջ 10.000 փախստականի հետ ուղարկել Թուրքիա

Հունաստանի կառավարությունը որոշել է մինչև 2020-ի տարեվերջ 10.000 փախստականի հետ ուղարկել Թուրքիա:
Հունական իշխանություններն այդ որոշումն ընդունել են Հունաստանի Միդիլլի կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո:
Միջանկյալ նշենք, որ այդ ցույցերի ընթացքում հրդեհ էր բռնկվել, որից հետո բախումներ էին եղել հույն ոստիկանների ու փախստականների միջև, ինչի հետևանքով 1 կին մահացել էր, իսկ 17-ը վիրավորել:
«Reuters» լրատվական գործակալության փոխանցմամբ` փախստականների ճամբարի և Մորյա քաղաքի բնակչության թիվը հասել է 12.000-ի:
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Լեֆթերիս Էկոնոմուն այս դեպքերի կապակցությամբ նշել է, որ իրենք կանգնած իրական ազգային ճգնաժամի առջև: Իսկ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը որոշում է կայացրել նոր «փակ կենտրոններ» կառուցել այն փախստականների համար, որոնք չունեն փաստաթղթեր և նրանց համար, ովքեր դիմել են ապաստան ստանալու համար, բայց մերժվել են:
Հունաստանի կառավարությանը նաև որոշել է Էգեյան ծովում ուժեղացնել առափնյա պահպանության ծառայությունը:
ՄԱԿ-ի տվյալներով` Հունաստան եկած այդ փախստականների մեծ մասը Աֆղանստանի քաղաքացի են:
Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության շրջանային ղեկավար Մարկո Սանդրոնը հայտնել է, որ Մորյայի ճամբարում հնարավոր է միայն 3000 մարդու տեղավորել, մինչդեռ հիմա այնտեղ 13.000 մարդ ստիպված է մնալ դժվար պայմաններում մնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |