Տարածաշրջան16:45, 02 Հոկտեմբեր 2019
Չավուշօղլու. «Ես Մակրոնի ասածները նմանեցնում եմ աղաղակող աքաղաղի հետ, որի ոտքերը թաղված են կեղտի մեջ»

Թուրքիայի արտգործնախարարը բավականին ցավագին է ընդունել Թուրքիայում մամուլի անազատության և մարդու իրավունքների խախտման մասին Ֆրանսիայի նախագահի քննադատությունները: Մակրոնը նաև քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։ Ըստ նրա՝ Թուրքիան փախստականների գործոնը շահարկում է և փորձում Եվրոպայի վրա ճնշում գորածդրել։
Այդ ամենին ի պատասխան՝ Չավուշօղլուն ասել է. «Ըստ իս՝ Ֆրանսիան վերջին երկիրն է, ով կարող է քննադատել Թուրքիային»: Նա հիշեցրել է Ֆրանսիայում մեծ աղմուկ հանած Մակրոնի նախկին խորհրդական Ալեքսանդր Բենալայի սկանդալային գործը, ինչպես նաև պաշտոնական Փարիզի կողմից Պարսից ծոցի երկրներին զենքի վաճառքը:
«Թուրքիան, լինելով Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի հիմնադիր անդամ, շարունակում է լավ հարաբերություններ ունենալ այդ կառույցի հետ և այդ հարաբերություններն ավելի զարգացնելու համար ջանքեր է գործադրում։ Ֆրանսիայի խոչընդոտման հետևանքով լրագրողները ներկա չգտնվեցին Եվրախորհրդի 70-րդ տարեդարձին։ Բա ո՞րտեղ է մամուլի ազատությունը։ Մյուս կողմից էլ գիտենք, որ Մակրոնը փակեց Ելիսեյան պալատի մամուլի բաժինը։ Դրա փոխարեն նա նախընտրեց հյուրընկալել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ահաբեկիչներին»։
Չավուշօղլուն , շարունակելով քննադատել Մակրոնին, եզրափակել է. «Ես այսօրվա Մակրոնի ասածները նմանեցնում եմ աղաղակող աքաղաղի հետ, որի ոտքերը թաղված են կեղտի մեջ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |