Քաղաքական13:43, 03 Հոկտեմբեր 2019
Le Monde. «Թուրքիան խախտում է նախկին բալանսները. չի խորշում ուժ կիրառելուց»
Ֆրանսիական «Le Monde» թերթը վերլուծել է Թուրքիայի ներկայիս դերն աշխարհում ու նրա կարևորությունն ԱՄՆ-ի ու համաշխարհային հավասարակշռությունների տեսանկյունից:
Հոդվածում մի քանի կաևոր կետեր է նշվում, որոնց առկայությունը Թուրքիային դարձրել են մի երկիր, որ ձայնը արդեն ավելի շատ է լսվում միջազգային արենայում: Թվարկված կետերն են՝ Անկարան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, իր ազգային շահերի համար պետք եղած դեպքում ուժ է կիրառում, նոր դաշնակիցներ է ձեռք բերում, նախկին աշխարհակարգի գործելը կասկածի տակ է դնում:
«Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա լարվածությունը, ամենուր վախ են տարածել, թե Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից»,- թուրքական «Haber7» լրատվակայքի փոխանցմամբ ասվում է հոդվածում:
Թուրքական աղբյուրն առանձին ենթավերնագրերով առանձնացրել է հոդվածի կարևոր ուղղությունները:
Թուրքիան 2-րդ աշխարհամարտից հետո կանգնել է Արևմուտքի կողքին, բայց...
«Չնայած որ Թուրքիան 2 համաշխարհային պատերազմից հետո Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ է հիմնել, այնուամենայնիվ այդ երկիրը արևմուտքի համար եղել է չնախատեսված դաշնակից»,- նշում է հոդվածագիրն ու ավելացնում, ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները սկսվել են ավելի վաղ, որոնց առիթներից են եղել որ 1974 թվականի Կիպրոս զորք մտցնելու, ինչպես նաև 2003-ին Իրաք մտնելու օրինագծերի՝ խորհրդարանի կողմից չհաստատվելը:
Թուրքիան ԱՄՆ-ի համար շատ կարևոր երկիր է
Ըստ հոդվածի՝ Նեղուցները վերահսկելու, ՆԱՏՕ-ի կազմում 2-րդ ամենամեծ բանակն ունենալու, դաշինքի կազմում միակ մուսուլմանական երկիրը լինելու, Ինջիրլիքի բազայի առկայության համար Թուրքիան ԱՄՆ-ի համար շատ կարևոր երկիր է:
Թուրքիան հասկանում է իր հնարավորությունները և ժամանակ առ ժամանակ իր շահերը պաշտպանելու նպատակով ուժ է կիրառում
«Չնայած ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի հետ ունեցած անհամաձայնությունները առաջին պլան են գալիս, այնուամենայնիվ Թուրքիան կամուրջներն այրելու նպատակ չունի»,- գրում է ֆրանսիական թերթն ու ավելացնում, որ Անկարան լավ է հասկանում իր ուժի ու հնարավորությունների չափը և ուժ կիրառելով՝ առաջին պլանում է պահում իր շահերը:
Անկարան Ռուսաստանին որպես «թշնամի» չի դիտարկում
Թերթը, օրինակ բերելով 2 երկրների միջև տեղի ունեցող ինտենսիվ երկխոսությունը, սիրիական ճգնաժամի ապագայի ու լուծման վերաբերյալ կարճ ժամանակում Մոսկվայի ու Անկարայի իրականացրած բանակցությունները, գրում է. «Թուրքիան, ի տարբերություն իր արևմտյան դաշնակիցների, Ռուսաստանին որպես թշնամի կամ սպառնալիք չի դիտարկում: 2 երկրների միջև համագործակցությանը ցուցաբերվող փոխադարձ հետաքրքրությունը թույլ է տալիս ասելու, որ նրանց դեպքում հարաբերությունները ամբողջությամբ խզելու սցենարը բացառված է»:
Թուրքիան Ռուսաստանի համար Սիրիայում առանցքային դաշնակից է
Ըստ թերթի՝ Թուրքիան դեռ կշարունակի Սիրիայում Ռուսաստանի համար մնալ որպես առանցքային դաշնակից:
Թուրքիան, դարձել է մի երկիր, որը խախտում է նախկին հավասարակշռությունները
«Թուրքիան տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանը սկսել է ընկալել որպես պակաս վնասակար երկիր, քան Միացյալ Նահանգները: Դրա հետ կապված էլ միջազգային հարթակներում իր ձայնը հնչեցնող ու նախկին հավասարակշռությունները խախտող երկիր է դարձել:»
Նախագահ Էրդողանը բողոքում է ներկա աշխարհակարգի դեմ
Որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից աշխարհակարգի դեմ ուղղված բողոքի օրինակ նշվում է նրա ելույթներում առաջ մղվող «աշխարհը 5-ից մեծ է» թեզը, որով վերջինը նշում է, որ սխալ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 5 մշտական անդամ երկրների կողմից ղեկավարվելը և պետք է ավելացնել անդամ երկրների թիվը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |