Քաղաքական13:05, 03 Հոկտեմբեր 2019
Թուրքիայում իշխող կուսակցության վարկանիշը 30%-ից ցածր է
Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի բարձրաստիճան նախկին պաշտոնյաններից շատերը լքեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) շարքերը: Ըստ փորձագիտակա դիտարկումների՝ դա էլ իր հերթին է ազդել կուսակցության ձայների նվազման համար:
Թուրքական հայտնի «KONDA» հետազոտական ընկերության գլխավոր տնօրեն Բեքիր Աղըրդըրն անդրադարձել է իշխող կուսակցության քվեների տոկոսային հարաբերակցությանը:
Նա նշել է, որ Էրդողանի կուսակցության հիմնական ձայների թիվը վերջին 17 տարվա ընթացքում ամենացածրն է: Կուսակցության վարկանիշը այժմ 30%-ից էլ ցածր է: Իշխող կուսակցության վարկանիշի անկման պարագայում զգալիորեն մեծացել է գորշ գայլերի քաղաքական թևը համարվող, աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ազդեցությունը:
Ինչ վերաբերում է Թուրքիայում ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության վարկանիշին, ապա հետազոտական ընկերության տնօրենը հայտնել է, որ այն շարունակում է պահպանել իր գոյությունը:
Աղըրդըրը նաև նկատել է տվել, որ երիտասարդների կեսը գտնում է, որ Թուրքիայի ներկայիս դերակատարներին չի հաջողվի լուծել երկրի խնդիրները:
«Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության հետևորդներն էլ են դեմ նախագահական համակարգին»,-արձանագրել է Աղըրդըրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |