Տարածաշրջան10:23, 04 Հոկտեմբեր 2019
WSJ. «Եթե Թուրքիան քրդերի դեմ գործողություն սկսի Սիրիայում, ապա ամերիկացիները ստիպված դուրս կգան Եփրատի արևելիք»

Ամերիկյան հայտնի պարբերական Wall Street Journal (WSJ) անդրադարձել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին։
Թեմայի շուրջ WSJ–ի հետ զրուցել են ամերիկացի մի շարք պաշտոնյաներ, որոնց անունը չի հրապարակվում։
Նրանց խոսքերով, եթե Թուրքիան Եփրատ գետի արևելքում նոր ռազմական գործողություններ սկսի, ապա այնտեղ տեղակայված ամերիկյան զինված ստորաբաժանումները ստպված կլինեն դուրս գալ։
Պաշտոնյաներից մեկը, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի կողմից լրացուցիչ ուժերի կուտակմանը թուրք-սիրիական սահմանին, նշել է.
«Թուրքիան այդ տարածք է ուղարկում մեծ թվով զրահապատ մեքենաներ։ Թուրքիայի և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) միջև զինված բախումը կարող է արագացնել այնտեղից՝ ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը»։
Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայի անվտանգության գոտու ստեղծման գործընթացը ձգձգելու մեջ։ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել, սակայն կողմերն ունեն մի շարք տարաձայնություններ անվտանգության պայմանների շուրջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |