Հասարակական10:37, 04 Հոկտեմբեր 2019
Պոլսի հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը

Նախօրեին Պոլսի հայոց պատրիարարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիային ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի (կանոնադրության) մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։
Նիստից հետո նախաձեռնարկ մարմնի կողմից արվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«Հոկտմեբերի 3-ին տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվող բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները կանոնագրի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ընթերցվեց հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Այնուհետ անցկացվեց քվերակություն, որի արդյունքում ձայները կիսվեցին։ Ապա ընդլայնված կազմով անցկացված քննարկման ընթացքում հիմք ընդունելով մեծամանության կարծիքը՝ որոշում կայացվեց պատրիարքի ընտրությանը գնալ կանոնադրությամբ առաջարկվող պայմաններով»։
Այսպիսով՝ փաստացիորեն Պոլսո հայոց պատրիարքարանը որոշեց չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից պարտադրված սահմանափակումը։ Ստացվում է, որ ըստ նոր կանոնադրության պայմանների՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար պայքարող թեկնածուների թիվը խիստ կրճատվում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |