Հարցազրույց13:04, 04 Հոկտեմբեր 2019
Պոլսի հայոց պատրիարքական ընտրությունների նախկին և ներկա վիճակների համեմատությունը
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների թեկնածուական մասնակցությունը ընտրություններին: Կանոնադրությունում առկա սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում:
Ermenihaber.am-ը դիմել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին՝ խնդրելով մեկնաբանել պատրիարքական ընտրություններում թուրքական իշխանությունների կողմից նախկինում ստեղծված խոչընդոտները և գնահատական տալ ներկայիս իրավիճակին:
- Պարոն Գոչունյան, 1990թ. և 1998թ. պատրիարքական ընտրություններում նույնպես խոչընդոտներ են եղել, ինչպես հիմա, բայց մասնավորապես 1990-ին նմանատիպ իրավիճակ էր, երբ մեկ թեկնածու էր պարտադրվում համայնքին: Սակայն պետությունը հետ քայլ արեց, քանի որ նախաձեռնարկ մարմինը հրաժարվեց ընդունել այդ պայմանը: Ինչու՞ հիմա նախաձեռնարկ մարմինը չի գնում այդ ուղղությամբ: Իշխանության, համայնքային կառույցների կամ անձանց կողմից որևէ ճնշումներ կա՞ն:
- 1990 և 1998թթ. ընտրություները հանրապետական շրջանի ամենահանգիստ ընտրություններն են եղել: 1990թ. պետության կողմից որևէ թեկնածու չի պարտադրվել: 1990թ. ընտրության արդյունքերով Գարեգին Քազանջյանը, երբ որ ընտրվեց Պոլսո աթոռի գահակալ, իր հիմնական մրցակիցը Շահեն եպիսկոպոս Սվաճյանն էր: Գարեգին Սվաճյան պատրիարքը Երուսաղեմի Սուրբ աթոռի լուսարարապետն էր, այսինքն դրսից եկավ և պատրիարք ընտրվեց:
Իրենք պահանջեցին, որ պատրիարքը ընտրվի զուտ հոգևորականների կողմից, այսինքն առանց ժողովրդի մասնակցությամբ հոգևորականների կողմից: Մեր կանոնադրության դեմ ընդվզում արտահայտում են բացառապես էն պարագայում, երբ որ ժողովրդի մասնակցությունը սահմանափակվում է: Ժողովրդի մասնակցության սահմանափակման խնդիրն ավելի էական վտանգ է, քան թե թեկնածուական սահմանափակումները, որովհետև թեկնածուական սահմանափակումները որոշ չափանիշների հիման վրա են լինում: Պետության գործոնը, համայնքի գործոնը, հայ եկեղեցու իրավունքի գործոնը այդ բոլորի համադրությունն է, բայց ժողովրդի պարագայում չես կարող չափանիշ սահմանել: Այն ժամանակ հարթվեց այդ խնդիրը: Մարտին էր մահացել Շնորհք պատրիարք Գալուստյանը, մինչև հաջորդ տարեվերջ արդեն Գարեգին Քազանջյանը ընտրվեց:
Այսինքն պատրիարքի աթոռը թափուր մնալու խնդիր չունեինք: 1998թ. ընտրություններին նույնպես համայնքի կողմից փոխանորդ ճանաչված անձը, ի դեմս Մեսրոպ Սրբազանի պետության կողմից փոխանորդ ճանաչված ի դեմս` Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի տարբեր մարդիկ էին: Պետությունը ասում էր, որ ես ընդունում են Շահան արք. Սվաճյանին, իսկ պատրիարքական համակարգը ասում էր, որ մեր փոխանորդը այս մարդն է մյուսի հետ ինչ գործ ունեք: Պետությունը խուսափեց կողմ լինել ստեղծված իրավիճակում և կանոնադրությունը ոչ իր ճանաչած փոխանորդի, ոչ էլ համայնքի ճանաչած փոխանորդի անունով ուղարկեց, նախաձեռնարկ մարմնի ատենապետ լուսահոգի Փիլո Աթանի անունով ուղարկեց և հարցը լուծեցին: Նորից Գարեգին արք. Քազանջյանը մարտ ամսին էր մահացել և մինչև հաջորդող տարեվերջը պատրիարք կար արդեն: 1990 և 1998թ. ընտրություններում հարցերը շատ հաճախ առաջացել էին ներքին խնդիրներից: Մեր համայնքում, դժբախտաբար, պետք է ինքնաքննադատաբար ասենք, որ մարդիկ իրենց ցանկալի թեկնածուի համար ճանապարհ հարթելու համար շատ հաճախ պետության հետ հարաբերությունները չարաշահում են:
- Կմանրամասնե՞ք, պարոն Գոչունյան, ինչպիսի՞ համակարգ է ղեկավարում Պոլսո հայոց պատրիարքը: Նախորդ ընտրությունների հետ համեմատած այս կանոնադրությունում որևէ կետ փոխվե՞լ է պատրիարքին ընտրող պատգամավորների թվի վերաբերյալ:
- Պատրիարքը գլխավորում է մի համակարգ, որը մոտավորապես Թուրքիայի գավառներում և Ստամբուլում մնացած շուրջ 40 եկեղեցուց է բաղկացած: Այդ 40 եկեղեցին, ըստ մեր ազգային սահմանադրության, յուրաքանչյուրը մի ընտրատեղամաս է, բայց դու չես կարող հրաժարվել այդ ընտրատեղամասից, որովհետև պատրիարքը յուրաքանչյուր եկեղեցու գլուխն է: 40 ընտրատեղամասից հազիվ 5-6 հատի պարագայում է մեր ժողովուրդը զանգվածայնաբար ներկայություն ապահովում: Այսինքն 5-6 ընտրատեղամասի շուրջ է համախմբում հայ համայնքի 80%-ը: Թուրքական իշխանություններն օրինակ արձագանքեցին պատգամավորների թվին: Եթե նախկինում (1990 և 1998թթ. ) պատրիարքներն ընտրվում էին 89 պատգամավորով, ապա այսօր այդ թիվը բարձրացել է 120-ի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին նախաձեռնարկ մարմինը հրապարակել էր իր որոշումը, ըստ որի՝ չի բողոքարկի այդ պարտադրված սահմանափակումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |