Հասարակական10:39, 07 Հոկտեմբեր 2019
Հայ մարզիկը ռինգում հաղթել է «հայի գլխի հետևից եմ գնում» խոսքերի հեղինակ թուրք մրցակցին (տեսանյութ)
Ռուսաստանի Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը մրցապայքարի է դուրս եկել թուրք Բաթուհան Աքդումանի հետ։
Հարկ է նշել, որ թուրք մարզիկը Ռուսաստան մեկնելուց առաջ սոցկայքերից մեկի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։
Ի դեպ, այս գրառումից հետո Աբրահամյանը Աքդումանին պատասխանել էր վիդեոուղերձով։
Իսկ արդեն մենամարտի ժամանակ հայ մարզիկը կարողացել էր առավելության հասնել իր թուրք մրցակցի նկատմամբ: Ռաֆայել Աբրահամյանը խեղդում հնարքով տապալել է Աքդումանին՝ բաց չթողնելով նրան այնքան ժամանակ, մինչև մրցավարը դադարեցրել է մենամարտը: Թուրք մարզիկը նույնիսկ մի պահ ուշագնաց է եղել:
Տեսանյութը՝ ստորև.
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |