Քաղաքական17:27, 07 Հոկտեմբեր 2019
Քեմալականներն ԱՄՆ-ի դեսպանատան քայլը որակել են, որպես անհարգալից դրսևորում Թուրքիայի նկատմամբ
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի վերաբերյալ արված գրառումը։ Գրառումը հավանել էր (Like) Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան Twitter-ի էջը, ինչն էլ մեծապես բարկացրել էր երկրի քաղաքական ու իշխանական շրջանակներին:
Խոսքը ընդդիմադիր թուրք լրագրողներից մեկից կողմից արված գրառման մասին է, որտեղ ասված էր. «Թուրքիայի ժողովուրդը պետք է պատրաստ լինի քաղաքական մի ժամանակաշրջանի, որտեղ Բահչելին չի լինի»։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (ԱԶԿ-AKP) հետո թեմային է արձագանքել է նաև գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP)։
CHP-ի փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքն ասել է.
«ԱՄՆ-ի դեսպանատան կողմից նման հրապարակումը հավանելն անհարգալից վերաբերմունք է և անպատկառություն։ Ճիշտ է, սոցմեդիայով ներողություն խնդրեցին, սակայն դա բավարար չէ։ Պետք է դեսպանին արտգործնախարարություն կանչել և պարզել պատճառը»։
Նշվել է, որ այս քայլով, ԱՄՆ-ն միջամտում էր Թուրքիայի ներքին գործերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |