Տարածաշրջան10:32, 09 Հոկտեմբեր 2019
Սալիհ Մուսլիմ. «Քանի՞ ամերիկացի զինվոր է այստեղ զոհվել: Ոչ մի: Իսկ մենք 11.000 զոհ ենք տվել»

Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) խոսնակ Սալիհ Մուսլիմը BBC-ի թուրքական ծառայության հետ զրույցում հայտնել է, որ Սիրիայում տեղակայված ամերիկյան զինուժը դուրս է գալիս միայն թուրք-սիրիական սահմանամերձ գոտուց, մնացած վայրերում պահպանում է իր ռազմական ներկայությունը:
Ըստ Մուսլիմի՝ տարածքներում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչները դեռևս լիակատար չեն ոչնչացվել ու Եփրատի արևմուտքում դեռ վերահսկում են որոշ տարածքներ: Ահա թե ինչու ամերիկյան զինուժը մնում է Սիրիայում և շարունակելու է ԻՊ-ի դեմ պայքարը: Դեր զորում և Ռաքքայում՝ համագործակցելով PYD-ի հետ:
Մուսլիմը հիշեցրել է, որ կոալիցիոն ուժերը իրենց խոսք էին տվել, որ քրդական զինյալ խմբերը դուրս չեն գալու իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից մինչև չիրագործվի երեք պայման.
1. ԻՊ-ը լիովին ոչնչացվի:
2. Հաստատվի կայունություն:
3. Քաղաքական լուծում լինի:
«Այս երեքից և ոչ մեկը դեռ չի իրագործվել»,- նկատել է տվել PYD-ի խոսնակը: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե քրդերին տրվել է փող և զենք, Մուսլիմը հաստատել է այդ փաստը, բայց և ընդգծել, որ այդ զենքն ու գումարը օգտագործվել են «ԻՊ»-ի դեմ պայքարի մեջ ու համար:
«Թող համեմատություն արվի Իրաքի և Աֆղանստանի հետ ու ասվի՝ քանի՞ ամերիկացի զինվոր է զոհվել այստեղ: Ոչ մի: Իսկ մենք 11.000 հազար զոհ ենք տվել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |