Տարածաշրջան18:05, 09 Հոկտեմբեր 2019
Հասան Ռոհանի. «Սիրիայում հիմնական խնդիրը ոչ թե Եփրատի արևելքն է, այլ Իդլիբն է»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի կողմից Եփրատի արևելքում ծրագրված ռազմական գործողության վերաբերյալ հայտարարել է, որ անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգությունները տեղին են:
«Պետք է փարատվեն անվտանգության շուրջ Թուրքիայի մտահոգությունները: Դրա համար պետք է ճիշտ ճանապարհ ընտրվի»,-ասել է Ռոհանին:
Իրանի նախագահը հիշեցրել է Անկարայում Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովում հնչեցրած իր խոսքերը, ըստ որոնց՝ Թուրքիայի հարավային սահմանը և Սիրիայի հյուսիսը անվտանգ կարող են լինել այն դեպքում, երբ սահմանում կլինի Սիրիայի բանակը: Նա այնուհետև նշել է, որ անհրաժեշտ է բոլորի օգնությունը, որպեսզի տարածաշրջանից դուրս գան ամերիկացիները և հաստատվի Ասադի իշխանությունը:
Իրանը Թուրքիայից պահանջել է, որ զգուշավորություն դրսևորի և վերանայի այդ հարցը, քանի որ ընտրված ուղին վնասաբեր է թե Սիրիայի, թե Թուրքիայի և թե տարածաշրջանի համար:
Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Սիրիայում հիմնական խնդիրը ոչ թե Եփրատի արևելքն է, այլ Իդլիբը:
Նա անհրաժեշտ է համարել, որ Սիրիայում խաղաղության և կայունության ապահովումը, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ իրենց տները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |