Տարածաշրջան12:56, 11 Հոկտեմբեր 2019
Ո՞վ է կողմ և ո՞վ՝ դեմ. Թուրքական մամուլն անդրադարձել է ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին
Թուրքական մամուլն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին։
Ռազմական գործողություններին արձագանքած երկրներին բաժանելով «յուրայինների» և «հակառակորդների» ճամբարների՝ թուրքական մամուլի հրապարակումներում առանձնացվել են դեմ և կողմ արտահայտված երկրների ցանկը։
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքին են ավելացել նաև Հունաստանը և Իսրայելը։ Հունաստանն այս ռազմական օպերացիան բնորոշել է որպես օկուպացիա և հայտարարել, որ այդ գործողություններն ապօրինի են։
Իսրայելն էլ զգուշացրել է Թուրքիային, որ հանկարծ չփորձի էթնիկ զտման քաղաքականություն իրականացնել՝ հայտարարելով. «Խիզախ քուրդ ժողովրդի կողքին ենք և պատրաստ ենք աջակցելու»։
Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին կողմ են արտահայտվել և իրենց զորակցությունն են հայտնել Պակիստանը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան, Կատարը և Իսպանիան։
Ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը և Հայաստանը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների բնորոշման՝ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել այս հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |