Հասարակական15:59, 11 Հոկտեմբեր 2019
Պոլսի հայոց պատրիարքարան. «Սիրիայի ժողովուրդը արժանի է խաղաղության»

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ:
Հայտարարության տեքստը ստորև.
«Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում շարունակվող պատերազմական ու քաոսային իրավիճակը խորապես վշտացնում և մտահոգում է մեզ: Դժբախտաբար, խաղաղության հաստատումը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է լինում: Մենք աղոթում ենք, որ գործողությունը, որի նպատակը ահաբեկչությանը վերջ դնելն ու երկրի սահմանների անվտանգության ապահովումն է, պատշաճ ձևով հասնի իր նպատակին և հնարավորինս շուտ անվտանգություն հաստատվի: Թող Աստված իր ողորմածությամբ պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։
Մեր եկեղեցիներում մատուցվող պատարագների ընթացքում մշտապես աղոթում ենք Թուրքիայի հանրապետության բարօրության և բանակի համար։ Ամեն պատարագի ընթացքում աղոթում ենք, որ մեր բանակի «Խաղաղության ակունք» գործողությունը հասնի իր խաղաղարար նպատակներին և մեր զինվոր զավականերն, իրենց ծառայությունը հաջողությամբ կատարելով, վերադառնան տուն։ Թող Աստված մեր առաջնորդներին և հրամանատարներին իմաստություն, կարեկցանք և ողջախոհություն տա։
Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ամեն տեսակի ճնշումների, ահաբեկչության, անարդարության, խոշտանգումների և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը։ Աղաչում ենք Տիրոջը, որ նրանք, չկորցնելով հավատը արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։
Թող Տերը օրհնի բոլոր իրական խաղաղասերներին, երկխոսության մթնոլորտ ստեղծողներին և խաղաղության դեսպաններին ՝ անկախ նրանց կրոնից և ազգությունից»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |