Քաղաքական17:36, 11 Հոկտեմբեր 2019
Տուսկի պատասխանը Էրդողանին. «Մեզ համար անընդունելի է, որ փախստականների գործոնը որպես շանտաժ օգտագործեն»
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ Twitter-ում գրառում է արել։
Անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներինին՝ նա մասնավորապես նշել է.
«Մեզ համար անընդունելի է, որ փախստականների գործոնը զենքի վերածեն և մեզ շանտաժ անելու համար օգտագործեն: Էրդողանի երեկվա հայտարությունն անտեղի էր»:
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը ԵՄ երկրների կողմից կատարված համատեղ հայտարարությանը ի պատասխան ասել էր, որ «կբացեն դարպասները» և Թուրքիայում ապաստանած 3.6 մլն սիրիացի փախստականներին կուղարկեն Եվրոպա:
«Թուրքիան պետք է հասկանա, որ մեր հիմնական մտահոգությունն այն է, որ սա կարող է հանգեցնել մեկ այլ մարդկային ողբերգության»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Եվրամիության 28 երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել էին դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |