Տարածաշրջան17:31, 14 Հոկտեմբեր 2019
Էրդողանն անդրադարձել է Սիրիական բանակի՝ քրդերին օգնության գնալու լուրերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Սիրիայի քրդական ուժերի ու Դամասկոսի համաձայնությանը, որի շրջանակներում Սիրիայի կառավարական ուժերը օգնության են գնում քրդերին:
Մեկնաբանելով այն լուրերը, որ կառավարական ուժերը շարժվում են դեպի քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի ու Մանբիչ քաղաքներ՝ Էրդողանը նշել է, որ իրենք խնդիր չեն ունենալու Քոբանի մտնելու հետ կապված:
«Այս պահի դրությամբ շատ ասեկոսեներ են շրջանառվում: Երևում է, որ Քոբանիում խնդիր չի լինելու, Ռուսաստանն էլ դրական մոտեցում ունի այստեղ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Խոսելով Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում գտնվող Մանբիչ շրջանի մասին՝ որտեղ առկա է քրդական ուժերի վերահսկողությունը և կան նաև փոքր քանակությամբ ամերիկացի զինվորականներ, ասել է. «Մանբիչի վերաբերյալ մեր ծրագիրը շարունակում ենք: Մենք նպատակ չունենք այնտեղ հաստատվել: Կոալիցիան ուժերի հետ մեր համաձայնությունն էլ այնպիսին էր, որ այն 90 օրվա ընթացքում պետք է մաքրվեր ահաբեկչությունից (քրդերին նկատի ունի-խմբ.): Ահաբեկչությունից մաքրվելուց հետո այստեղ պետք է վերադառնան իրական տերերը: Մանբիչի հարցում մենք իրականացնում ենք մեր որոշածը»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսի Եփրատից արևելք գտնվող մասը իրենց վերահսկողության տակ պահող քրդական ուժերը պայմանավորվել էին Սիրիայի կառավարության հետ, որի արդյունքում կառավրական ուժերը քրդերին թուրքերի ագրեսիայից պշտպանելու նպատակով շարժվել են դեպի թուրք-սիրիական սակմանային Քոբանի քաղաք, ինչպես նաև հասել են Եփրատից արևմուտք գտնվող Մանբիչի շրջան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |