Տնտեսական13:23, 15 Հոկտեմբեր 2019
Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարանի կառուցման իր որոշումը
Գերմանական հայտնի «Volkswagen» ավտոկոնցեռնը ժամանակավորապես հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու իր ծրագրերը: Պատճառը Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսած «խաղաղության ակունք» ռազմական օպերացիան է։
Գործարանը նախատեսվում էր կառուցել Իզմիր քաղաքից ոչ հեռու: Ամիսներ շարունակ թուրք-գերմանական բանակցություններ են ընթացել այդ օրակարգով: Բայց Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից հետո «Volkswagen»-ի ղեկավարությունը չի շտապում ստորագրել գործարանի կառուցման մասին պայմանագիրը:
«Մենք զգուշավորությամբ հետևում ենք իրավիճակին»,- ասված է ավտոկոնցեռնի տարածած հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |