Տարածաշրջան17:21, 15 Հոկտեմբեր 2019
Ռուսաստանի ՊՆ. «Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է առել Մանբիչը»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է առել Մանբիչ բնակավայրը և հարակից շրջանները:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումները դուրս են եկել Մանբիչից և շարժվել են դեպի Իրաքի սահման:
Նշվում է, որ թուրքական և սիրիական բանակների միջև ընկած շրջանում ռուսական ռազմական ոստիկանությունն է պարեկային ծառայություն իրականացնում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրությունից ավելի վաղ հայտնել էր, որ Մանբիչում կատարված հրետակոծությունների հետևանքով 1 զինվոր է սպանվել, իսկ 8-ը՝ վիրավորել:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |