Հարցազրույց10:57, 16 Հոկտեմբեր 2019
Քրդագետ. «Քրդերը լավ զինված են, բայց միայնակ անկարող են»

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ և քրդագետ Տաթևիկ Մանուկյանի հետ:
- Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում:
- Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ: Թուրքիան հստակ ձևակերպված օրակարգ և ծրագիր ունի, թե ուր է գնում և ինչի է գնում: Այս դեպքում Թուրքիայի տեսլականը պայմանավորված է այն քարտեզով, որն իշխող վերնախավը պահում է իր համար որպես «իդեա ֆիքս»: Դա «Ազգային ուխտի» (Misak-ı Milli) քարտեզն է և երբ նայում ենք այդ քարտեզին, տեսնում ենք, որ թե առաջին, թե երկրորդ և թե այս երրորդ ռազմական գործողությունները տանում են դրան: Այսինքն պետք է ձևավորվի այն քարտեզը, որն Էրդողանը պատկերացնում է և ժառանգություն է ստացել Քեմալ Աթաթուրքից:
Թուրքիան իր համար շատ կարևոր հարց է լուծում այն առումով, որ եթե այստեղ քրդական ինքնավարությունը վերջնականապես կայանա, Թուրքիան իր սահմաններին կունենա շատ մեծ խնդիրներ՝ ի դեմս երկու քրդական ինքնավարությունների: Վերջիններիս մերձեցումը և միավորումը սարերի հետևում չէ: Բարզանին մշտապես, երբեմն անթաքույց, երբեմն էլ սքողված կերպով ցույց է տալիս իր հետաքրքրությունը և հավակնություններն այս տարածքների նկատմամբ (խմբ. Սիրիայի հյուսիս-արևելք): Եթե Թուրքիան նշում է, որ իր համար կենսական նշանակություն ունեն այս տարածքները, ապա պետք է հասկանալ, որ, այո, անվտանգային, ռազմավարական տեսակյունից Անկարան թույլ չի տա, որպեսզի իր սահմանին երկրորդ քրդական ինքնավարություն կայանա:
Բացի այդ, մենք տեսանք, թե Աֆրինում ինչ է անում Թուրքիան: Աֆրինի գրավումից մեկուկես տարի է արդեն անցել և կարելի է ասել այն ամբողջովին թուրքացվել է` սկսած կրթությունից: Այդ երևույթը կա և սպառնում է Եփրատից արևելք ընկած տարածքներին: Հստակ գործողությունների մշակված պլան կա, որը ցույց է տալիս, թե ինչ կլինի հետագայում:
- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կա համաձայնություն Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև քրդերի հարցով:
-Ոչ, չկա: Վերջին շրջանում քրդական լրատվամիջոցներն անընդհատ գրում են, որ հիմա իրենք աշխատում են ռուսների հետ և նույնիսկ հայտնեցին, որ Սիրիայի իշխանությունների հետ համաձայնությունը ռուսների միջնորդությամբ է եղել:
Պետք է նշեմ, որ կողմերից յուրաքանչյուրն իր քաղաքական շահն ունի: ԱՄՆ-ի դիրքորոշումը ի սկզբանե բոլորի համար պարզ էր: Բայց թե ինչ է ուզում և ինչպես է խաղում Ռուսաստանը, դեռ վերջնական պարզ չէ: Սակայն ակնհայտ է վերջինս ակտիվությունը այս օրերին: Եվ ակնհայտ է, որ Ռուսաստանը հավակնում է լրացնել Միացյալ Նահագների` զինուժի դուրս բերումից առաջացած վակուումը: Բնականաբար Աստանայի ձևաչափի շրջանակում եղել են պայմանավորվածություններ, որոնք հետզհետե սկսում են ուրվագծվել, բայց դա Ձեր նշած եռանկյունին չէ:
- Քրդերի և սիրիական կառավարական ուժերի հետ համագործակցությունն ի՞նչ արդյունք կտա:
-Եվ քրդերի, և Սիրիայի համար երկուստեք ամենալավ ճանապարհն էր: Քրդերն ինչքան էլ, որ ռազմականորեն պատրաստ են, բայց միևնույն է իրենք չունեն այն ռեսուրսը, որպեսզի միայնակ կանգնեին թուրքական բանակի դեմ: Իրենք լավ զինված են, լավ պատրաստ են, լավ զենք, զինամթերք ունեն, բայց միայնակ անկարող են:
- Մեկնաբանեք Հայաստանի դիրքորոշումը: Կոնֆլիկտի գոտում հայերն աջակցում կամ աջակցելու՞ են քրդերին:
- Տեղի հայերը աջակցում են քրդերին, փորձում են ամեն կերպ պաշտպանել, քանի որ այդ տարածքներն իրենց համար ևս բնակավայր են: Բնականաբար տեղի հայ բնակչությունը չի կարող անմասն մնալ ռազմական գործողությունների մեջ որոշակի մասնակցությունից: Իսկ Հայաստանի դիրքորոշումն այս կոնֆլիկտի մեջ, ըստ իս, պետք է բացառապես ելնի Սիրիայի հայ համայնքի շահերից: Մեզ համար գերակա պետք է լինի համայնքի բարեկեցությունը, համայնքի շահը և ապագան, իսկ քրդերն առանց մեզ էլ կկարողանան իրենց խնդիրները լուծել, քանի որ ունեն այդ քարոզչամեքենան և ռեսուրսները: Տարածաշրջանում այսօր քրդերը լուրջ խաղացող են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |