Միջազգային10:50, 17 Հոկտեմբեր 2019
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել: Օրինագիծը հեղինակել են պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Դեմոկրատական կուսակցության» անդամ Էլիոթ Էնջելը և նույն հանձնաժողովից «Հանրապետական կուսակցության» անդամ Մայքլ Մըքքոլը։
Օրենքի հիշյալ նախագծով նախատեսում է պատժամիջոցներ սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետ։ Նախատեսվում է պատժամիջոցներ սահմանվել Թուրքիայի պաշտպանության նախարարի, զինուժի գլխավոր շտաբի պետի, գանձապետարանի նախարարի դեմ։ Թուրքիային կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել նաև թուրք պաշտոնյաների ու ռազմաարդյունաբերության հետ կապ ունեցող բանկերի նկատմամբ։
Օրինագիծը քննարկվել և քվերակվել է: Դեմ է քվեարկել 60, կողմ՝ 354 հոգի։ Ակնկալվում է, որ օրինագիծը կխոչընդոտի մի շարք զինատեսակների վաճառքը Թուրքիային։
Թուրքական աղբյուրը նշում է, օրենքի այդ նախագիծը հետագայում կտեղափոխվի կոնգրես։ Եթե կոնգրեսում էլ կոնգրեսականները կողմ քվեարկեն, ապա օրինագիծը կհանձնվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |