Քաղաքական12:45, 17 Հոկտեմբեր 2019
«Հիմար մի՛ եղեք». հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին
Լրատվամիջոցներում հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը: Սկանդալային ձևակերպումներ պարունակող նամակը հրապարակվել է Սպիտակ տան հետ մերձավոր կապերով հայտնի ամերիկյան «Fox Tv» հեռուստաընկերության հաղորդավարներից Թրիշ Ռեյգանը:
Նամակը գրվել է հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ «Խաղաղության ակունք» գործողությունը սկսելու օրը:
Նամակում Թրամփն Էրդողանին կոչ է արել չլինել համառ, չլինել հիմար ու բանակցել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինի հետ, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով:
Նամակի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի նախագահ
Եկեք լավ պայմանավորվածություն ձեռք բերենք: Դուք չեք ցանկանա դառնալ հազարավոր մարդկանց սպանության պատասխանատուն, ես էլ չեմ ցանկանում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, որը ես կարող եմ անել: Թե ինչ կարող եմ անել այդ ուղղությամբ ցույց եմ տվել հոգևորական Բրանսոնի հետ կապված դեպքերի ժամանակ, ինչը փոքրիկ օրինակ էր:
Ես Ձեր որոշ խնդիրները լուծելու համար շատ ջանք եմ գործադրել: Աշխարհին մի հիասթափեցրեք: Դուք կարող եք լավ համաձայնություն ձեռք բերել: Գեներալ Մազլումը ցանկանում է Ձեզ հետ բանակցել. պատրաստ է լուրջ զիջումներ անել, որոնք նախկինում երբեք չէր անի: Ձեզ եմ ուղարկում նրա՝ ինձ գրած նամակի պատճենը, որը ես նոր եմ ստացել: Եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով, պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի: Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի: Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:
Ավելի ուշ Ձեզ կզանգեմ
Հարգանքներով՝ Դոնալդ Թրամփ»:
Թուրքական մամուլում հայտնված հրապարակումներում նշվում է, որ Թրամփի նշած քուրդ հրամանատարը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ է և հայտնի է ՔԲԿ-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ ունեցած մտերմությամբ:
Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Օջալանի կողմից իր հոգեզավակ անվանված Գեներալ Մազլում Քոբանի անունով Ֆերհաթ Աբդի Շահինը Թուրքիայի կողմից որոնում է որպես խիստ վտանգավոր ահաբեկիչ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |