Տարածաշրջան14:56, 18 Հոկտեմբեր 2019
Չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը, Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի վրա
Չնայած նախօրեին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությանը, այնուամենայնիվ թուրքական բանակը հարվածներ է հասցնում քուրդ զինյալների դիրքերի վրա։
Այդ մասին հայտնում է թուրքական Cumhurriyet պարբերականը, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։ Ըստ տեղեկությունների Թուրքիան հրետակոծում է Սիրիայի Ռաս ալ Այն քաղաքը։
Վերոնշյալ տեղեկություն, սակայն հերքվել է թուրքական կողմից: Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապատեղեկատվություն է որակել բախումների մասին բոլոր լուրերը:
Էրդողանը պնդել է, որ Թուրքիան 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |