Տնտեսական16:14, 18 Հոկտեմբեր 2019
«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Ռուսական պետական «Gazprom» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է գազով լցնել «Թուրքական հոսք» գազամուղի առաջին հատվածի խողովակաշարը:
Դեռևս 4 տարի առաջ հիմք դրված «Թուրքական հոսք» նախագիծը, որով նախատեսվում է ռուսական բնական գազը հասցնել Թուրքիա, ապա գազատարի երկրորդ հատվածով Եվրոպայի հարավ և հարավ-արևելք, «Gazprom» ընկերությունը ծրագրում է մինչև տարեվերջ սկսել գործարկումը:
Գազատարի երկրորդ հատվածը, որի կառուցումը նախատեսվում է ավելի ուշ, Բուլղարիայի տարածքով անցնելու է Սերբիա, ապա Հունգարիա:
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:
Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |