Հասարակական12:38, 22 Հոկտեմբեր 2019
Սեպուհ Սրբազանը կոչ է հղել Արամ Աթեշյանին և Սահակ Մաշալյանին
Որքան մոտենում և ավելի առարկայական է դառնում Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, այնքան ցավոտ և մտահոգող խնդիրներն առավել սրությամբ են երևան գալիս։ Գերմանիայի Հայոց թեմի հոգևորականներից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նամակին հետևել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի նամակ-կոչը՝ ուղղված պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։
Չուլջյանը մասնավորապես կոչ է արել վեր կանգնել անձնական ամբիցիաներից, կանգ առնել և սթափվել՝ հաշվի առնելով հայ համայնքի և պատրիարքական աթոռի երկարաժամկետ շահը։
Խոսելով Թուրքիայից դուրս գտնվող բնական թեկնածուների իրավունքների սահմանափակման մասին՝ Գուգարաց թեմի առաջնորդը մասնավորապես նշել է.
«Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որևիցէ հոգևորական չի կարող լինել ոչ արժանընտիր և ոչ էլ ազգընտիր: Անգամ իրենք իրենց չեն կարող ընկալել իբրև լիարժեք գահակալ, ուստիև ընտրվողի հաղթանակը կլինի միանգամյան Պյուռոսյան հաղթանակ և որ ամենավատն է այս ամենը մեծ հոգեբանական հարված են հասցնելու արդեն տարիներ շարունակ անորոշության մեջ գտնվող պոլսահայ մեր հավատավոր ժողովրդին։ Սա հոգևոր ինքնասպանության սկիզբն է: Ի վերջո պետք է գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, և ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին և Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլև՝ համայն հայությանը: Հետևաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է և հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգևոր կառավարիչ: Մինչդեռ Թուրքիայից դուրս ապրող եպիսկոպոսների մասնակցությունը նորընտիր պատրիարքին ձերբազատելու էր ձեռք բերած հաղթանակն անվավեր ճանաչելու սպառնալիքից և ընտրություններում առնվազն կապահովվեր թեկնածուների մարդկային նկարագրի, կարողությունների և որակական հատկանիշների մրցակացություն»։
Ըստ Սեպուհ արք. Չուլջյանի՝ կանոնադրության փոփոխությունը հենց իր անձով է պայմանավորված եղել, ուստի ինքը պատրաստակամություն է հայտնում հրաժարվել իր թեկնածությունից՝ հանուն Թուրքիայից դուրս ապրող մյուս հոգևորականների իրավունքների ընտրությանը մասնակցելու նրանց հնարավորության վերականգնման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
աշվի առնելով միջազգային փորձը՝ Թուրքիան նպատակ ունի նվազագույնի հասցնել այն վտանգները, որոնք երեխաները կարող են հանդիպել սոցցանցերում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |