Քաղաքական10:43, 22 Հոկտեմբեր 2019
Էրդողանը և Պուտինը կհանդիպեն Սոչիում
Թուրք-ամերիկյան փոխհամաձայնության արդյունքում Սիրիայում կրակի դադարեցման դադարի ժամկետի (120 ժամ), ավարտին կարևոր հանդիպում է տեղի ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Ըստ թուրքական աղբյուրների հաղորդած տեղեկությունների՝ հանդիպման առանցքային թեման լինելու է Թուրքիայի իրականացրած «խաղաղության ակունք» ռազմագործողություններն ու «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) կողմից Սիրիայի իշխանությունների վերահսկողությանը հանձնված տարածքների խնդիրը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Պուտինի հետ ստեղծված իրավիճակը քննարկելուց հետո կատարելու են անհրաժեշտ քայլերը։
Վերոնշյալ տարածքներից ամերիկյան զինված ուժերի դուրս գալուց հետո այնտեղ հաստատվել է Սիրիայի կենտրոնական իշխանության վերահսկողությունը, և «անվտանգության գոտի» ստեղծել կամեցող Թուրքիան ստիպված է համաձայնության գալ Սիրիայի իշխանությունների և նրանց սատարող Ռուսաստանի հետ։
Ռուսական կողմը հաստատել է, որ երկու նախագահների հանդիպման գլխավոր թեման լինելու է Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությունը։
Հանդիպմանն ընդառաջ երկու կողմերն էլ հանդես էին եկել հայտարարություններով։ Թուրքական կողմը նշել էր, որ գլխավորապես Սիրիայի խնդրի համատեքստում քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովն էլ ընդգծել էր Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, տարածաշրջանում հարատև կայունության անհրաժեշտությունը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հիշեցրել է Թուրքիայի և Սիրիայի միջև 1998 թվականին կնքված Ադանայի համաձայնագիրը՝ ընդգծելով երկու երկրների միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Ըստ Լավրովի՝ երկխոսությունը պետք է հիմնվի հենց Ադանայի համաձայնագրի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |