Քաղաքական11:09, 22 Հոկտեմբեր 2019
Թրամփ. «Եթե Թուրքիան ոչ պատշաճ վարք դրսևորի, պատժամիջոցներ կկիրառենք»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայանալիք նիստից առաջ հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է հրադադարը: Եթե նույնիսկ փոքր բախումներ լինեն թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև, ապա դրանց թիվը այդքան էլ շատ չի լինի:
Թրամփը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներ կիրառել և բարձրացնել մաքսատուրքերը, եթե իրեն ոչ պատշաճ դրսևորի: ԱՄՆ նախագահը այս մասին հայտնել էր նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ ձեռք բերված կրակի դադարեցումից առաջ:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից: Այնուհետև անդրադառնալով քրդերի հետ ԱՄՆ հարաբերություններին՝ Թրամփն ասել է.
«Մենք քրդերին 400 տարի ի վեր չենք խոստացել, որ մնալու եք տարածաշրջանում (խմբ. Սիրիայի հյուսիս): Մենք իմաստուն վարվեցինք, երբ ԱՄՆ զորքերը դուրս եկան այդ շրջանից»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |