Իրավական15:50, 22 Հոկտեմբեր 2019
Փայլանը` թուրք նախարարին.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում խոսել է Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելության քարոզ պարունակող պաստառներից:
Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարությունների ցուցատախտակների վրա պաստառներ են փակցվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից դառնա ընկեր նրանց, ուրեմն նա նրանցից մեկն է: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:
Այս պաստառների հեղինակներն են «Անատոլիայի երիտասարդական միությունը» և «Երիտասարդական ազգային հիմնադրամը»:
Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչպես են փակցվել այդ պաստառները:
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին.
1. Քոնիայի քաղաքապետարանին պատկանող կանգառներում պաստառներ են փակցվել, որոնք ռասիզմ և ատելության քարոզ են պարունակում: Ինչպե՞ս կպարզաբանեք:
2. Մինչև այդ պաստառների փակցնելը դրանք ուսումնասիրվե՞լ են Քոնիայի քաղաքապետարանի կողմից:
3. Ձեր նախարարության կողմից հետաքննություն սկսվե՞լ է քաղաքապետարանի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք համաձայնություն են տվել այդ պաստառները փակցնելուն:
4. Ձեր նախարարությունը հետաքննություն սկսե՞լ է «Անատոլիայի երիտասարդական միության» և «Երիտասարդական ազգային հիմնադրամի» նկատմամբ, որոնք ատելության քարոզ են իրականացրել:
5. Ձեր նախարարությունը քաղաքային իշխանություններում ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում ատելության խոսքն արգելելու համար:
6. Ատելության քարոզի տարածման տեսանկյունից չե՞ք կարծում, որ դուք էլ եք այն մարդկանց թվում, ովքեր իրենց ազդեցությունն ունեն ատելության խոսքի հաճախակի օգտագործման մեջ:
Թուրքիայում «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինն էլ հայտարարել է, որ ռասիզմի պատճառով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու վերոհիշյալ կազմակերպությունների դեմ:
Նշենք, որ այդ կազմակերպությունները համարվում են Թուրքիայի իշխող կուսակցության և ազգայնական «Երջանկություն» կուսակցության երիտասարդական թևը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |