Տարածաշրջան10:18, 23 Հոկտեմբեր 2019
6 -ժամյա բանակցություններից հետո Էրդողանն ու Պուտինը Սիրիայի հարցով հուշագիր են ստորագրել
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 6 ժամ։
Հանդիպման օրակարգային թեման եղել է Սիրիայի հարցը, որի շուրջ, ըստ թուրքական և ռուսական մամուլի, հաջողվել է հասնել համաձայնության։
Նախագահների մամուլի ասուլիսից հետո Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը լրագրողների ներկայացությամբ ընթերցել են Սիրիայի հարցով ստորագրված հուշագրի կետերը:
Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի կետերն են.
1․ Երկու երկրներն էլ հաստատում են հավատարմությունը Սիրիայի քաղաքական միասնությունը ու տարածքային ամբողջակունությունը և Թուրքիայի ազգային անվտանգությունը պահպանելու հարցում։
2․ Նախագահները շեշտում են իրենց վճռականությունը պայքարելու ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ և վերացնելու Սիրիայի տարածքում անջատողականության օրակարգը։
3․ Այս շրջանակում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում «խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքում, որն ընդգրկում է Թել Աբյադը և Ռաս ալ-Այնը 32կմ խորությամբ, կպահպանվի հաստատված ստատուս-քվոն։
4․ Երկու կողմերը հաստատում են Ադանայի համաձայնագրի կարևորությունը։ ՌԴ-ն առկա պայմաններում կհեշտացնի Ադանայի համաձայնագրի կետերի կիրառումը։
5․ Հոկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ից սկսած ռուսական ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահները YPG-ի տարրերին և նրանց զենքերը Թուրքիայի սահմանից 30կմ խորությամբ դուրսբերումն ապահովելու նպատակով կմտնեն Թուրքիա-Սիրիա սահմանի սիրիական այն հատվածները, որոնք դուրս են մնացել «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներից։ Այդ գործընթացն ավարտվելու է 150 ժամում։ Նույն պահից սկսված «խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքի արևելյան և արևմտյան կողմերում, բացառությամբ Ղամիշլիից, 10 կմ խորությամբ ռուսները և թուրքերը համատեղ պարեկություն կսկսեն իրականացնել։
6․ Մանբիչից և Թել-Ռըֆաթից Սիրիայի քրդական ուժերի՝ YPG-ի բոլոր տարրերը իրենց զենքով հանդերձ դուրս են բերվելու։
7․ Երկու կողմն էլ միջոցներ են իրականացնելու ահաբեկչկական տարրերի ներթափանցումը կանխելու համար։
8․ Համատեղ աշխատանք են իրականացնելու փախստականների անվտանգ և կամավոր կերպով վերադարձը հեշտացնելու նպատակով։
9․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել դիտորդական և ստուգման համատեղ մեխանիզմ, որը վերահսկելու և համակարգելու է այս հուշագրի իրականացումը։
10․ Թուրքիան և Ռուսաստանը շարունակելու են Աստանայի ձևաչափի շրջանակներում սիրիական հակամարտության մնայուն քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքները և աջակցելու են Սահամանադրական հանձնաժողովի աշխատանքներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |