Ռազմական14:06, 23 Հոկտեմբեր 2019
Թուրքիան ցանկանում է ավելի շատ S-400-ներ գնել Ռուսաստանից

Թուրքական ընդդիմադիր «Diken» կայքը հայտնում է, որ Թուրքիան ցանականում է Ռուսաստանից ավելի շատ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել, որին դեմ է դուրս եկել ԱՄՆ-ն:
Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և հայտարարել, որ Ռուսաստանից S-400-ների գնման պատճառով պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ:
Ռուսական «Sputnik» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական «Rosoboroneksport» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը ասել է, որ երկու երկրները քննարկել են ռուսական արտադրության S-400-ների նոր խմբաքանակի մատակարարման հարցը:
Միխեևը ասել է, որ այժմ քննարկում են տարբերակները, ֆինանսական մոդելները և մատակարարման գործընթացը:
Ռուս պաշտոնյայի խոսքով` Թուրքիայի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը 72 թռիչքով ուղարկվել են Թուրքիա:
«Կրթական ծրագիրն ավարտվելուց հետո Թուրքիան սկսելու է օգտագործել համակարգերը»,-նշել է նա:
Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ Միխեևը հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սիրիայի հարցով Սոչիում կայացած հանդիպումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |