Քաղաքական12:10, 23 Հոկտեմբեր 2019
Սոչիում կնքված համաձայնագիրը մեծ արձագանք է գտել բրիտանական մամուլում
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սոչիում կնքված համաձայնագիրը մեծ արձագանք է գտել բրիտանական մամուլում:
Բրիտանական «Daily Telegraph» թերթը գրել է, որ Ռուսաստանը Սիրիայի հյուսիս-արևելքում արագորեն զբաղեցրել է ԱՄՆ-ի տեղը:
«Daily Telegraph»-ը հետևյալ կերպ է վերնագրել լուրը. «Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում ռազմագործողությունը դադարեցնելու ձևով են համաձայնության եկել»:
Նշվում է, որ Էրդողանի և Պուտինի միջև կնքված համաձայնագրով քրդերը հեռանալու են Քոբանիի և Թել Ռըֆաթի շրջաններից: Թերթը նկատել է տալիս, որ Թուրքիան 1 տարուց ավել է, ինչ դա է պահանջում:
Իսկ բրիտանական ազդեցիկ «Guardian» թերթը լուրի վերնագրում ընդգծել է. «Էրդողանը և Պուտինը համաձայնել են բուֆերային գոտի ձևավորել, որը կկանգնեցնի քրդերի դեմ Թուրքիաի հարձակումը»:
«Guardian»-ի փոխանցմամբ` Անկարան գոհ կլինի, որ Մոսկվան համոզի Դամասկոսին, որպեսզի Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիան ավելի շատ տարածքների վրա վերահսկողություն սահմանի:
«Պարզվում է, որ Մոսկվան սրա դիմաց թուրքական պատվիրակությունից երաշխիքներ է ստացել, որպեսզի (Թուրքիան) հարգի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-գրել է թերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |