Քաղաքական11:47, 24 Հոկտեմբեր 2019
ԱՄՆ. «Թուրքիան Սիրիայում խելամիտ չի վարվել մեր խորհուրդների և զգուշացումների նկատմամբ»
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի հարցով Սոչիում կնքված համաձայնագրի համատեքստում ԱՄՆ Կոնգրեսի անդամները «Դավաճանություն մեր դաշնակից սիրիացի քրդերի նկատմամբ» խորագրով նիստ են հրավիրել և քննադատության ենթարկել Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին Թրամփի` Սիրիայում վարած քաղաքականության պատճառով:
ԱՄՆ Սենատում և ներկայացուցիչների պալատում հրավիրված նիստերում երկու կուսակցությունների անդամները համակարծիք են եղել, որ Թրամփի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը սխալ է:
Կոնգրեսի անդամները նկատել են տվել, որ ԱՄՆ-ն կանաչ լույս է վառել Թուրքիայի համար, որպեսզի իրականացնի ռազմագործողությունը, ինչպես նաև տարածաշրջանում կորցրել Է իր կշիռը՝ «հրապարակը» թողելով Ռուսաստանին, Իրանին ու Սիրիային:
Ջեյմս Ջեֆրին անդրադառնալով կոնգրեսականների քննադատություններին հայտնել է, որ ԱՄՆ-ն չի հաջողել արգելել Թուրքիայի մուտքգործումը Սիրիայի հյուսիս-արևելք և հավելել. «Թուրքիան խելամիտ չի վարվել մեր խորհուրդների և զգուշացումների նկատմամբ»:
Նա ողբերգական աղետ է որակել Թուրքիայի` Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունը:
Ջեֆրիի խոսքով`Թուրքիայի ռազմական օպերացիայի ընթացքում էթնիկ զտման վերաբերյալ տարածված փաստարկի չեն հանդիպել, սակայն որոշ միջադեպեր են արձանագրել, որոնք կարելի է ներառել պատերազմական հանցագործությունների շարքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |