Ռազմական16:42, 24 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Մենք կարող ենք գնել ամերիկյան «Patriot» համակարգերը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը միջազգային «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից դուրս գալու խնդրին, Թուրքիայի` ՆԱՏՕ-ում ունեցած խնդիրներին, ինչպես նաև «խաղաղության ակունք» ռազմագործողությանը:
Ինչպես գիտենք, Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով ԱՄՆ-ն պաշտոնական Անկարային հեռացրել էր ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից: Հուլուսի Աքարը նշել է, որ թեև տարաձայնություններ կան ԱՄՆ-ի հետ, բայց դրանք հաղթահարելու են: Նրա խոսքով` Թուրքիան ԱՄՆ-ից կարող է գնել «Patriot» տեսակի համակարգեր:
ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու վերաբերյալ հարցին թուրք նախարարը պատասխանել է. «Մենք ՆԱՏՕ-ի կենտրոնում ենք, ոչ մի տեղ չենք գնում: Ուղղակի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողմից չհասկացված լինելու որոշակի խնդիրներ ունենք»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ռազմագործողության հետևանքով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցին, Աքարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ժամանակավոր կլինեն, և այդ թեման դուրս կգա օրակարգից:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջիկայում Սիրիայի հյուսիս-արևելքում վնասազերծվելու են ինքնաշեն պայթուցիկները և այն քուրդ զինյալները, որոնք մնացել են այդ շրջաններում: Աքարը նկատել է տվել, որ Թուրքիայի վերահսկողության տակ 200-ից ավել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներ կան:
Նա հերքել է ռազմագործողության ընթացքում թուրքական կողմի` քիմիական զենք կիրառելու մասին տեղեկությունները:
Նախարարը նաև ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ Գերմանիայի առաջարկը ստացել են ու հիմա քննարկում են դիտակետերի տեղակայման հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |