Միջազգային16:42, 24 Հոկտեմբեր 2019
Սուրինամն ու Թուրքիան չեղարկել են վիզային ռեժիմը
Թուրքիան և հարավամերիկյան փոքր պետություն Սուրինամը փոխադարձաբար չեղարկել են վիզային ռեժիմը։ Նոր կարգը վերաբերում է մասնավորապես դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիներին։
Այս մասին պայմանագիրը ստորագրվել էր 2018թ․ սեպտեմբերի 21-ին՝ Սուրինամի մայրաքաղաք Պարամարիբոյում։ Իսկ պայմանագրի վավերացման մասին որոշումը հրապարկվել է Թուրքիայի պետական «Resmi Gazete»-ում (Պաշտոնաթերթ), ինչը որոշումների ու պաշտոնական փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար պարտադիր պայման է։
Պայմանագրի համաձայն՝ նշված անձնագրերն ունեցող թուրք քաղաքացիները 90 օր կարող են առանց վիզայի ապրել Սուրինամում։
Նշենք, որ Թուրքիայի հետ վիզային ռեժիմը չեղարկած երկրների թիվն այսպիսով հասավ 116-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |