Քաղաքական17:53, 25 Հոկտեմբեր 2019
Թրամփ. «Եթե Թուրքիան կրակ բացի քրդերի դեմ, լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառեմ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ լայնամասշտապ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինը Սիրիայում քրդերի ռազմական գործողությունները վերսկսի: Այս մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում:
Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Սիրիայի հարցով Թուրքիա-ԱՄՆ և Թուրքիա-Ռուսաստան ձեռք բերված համաձայնություններից հետո Սիրիայում ստեղծված իրավիճակին, գրել է, որ Թուրքիան լիովին հասկանում է, որ չպետք է կրակ բացի քրդերի ուղղությամբ, քանի որ վերջինները հեռանում են անվտանգության գոտուց:
«Ես կարիքը չունեմ կրկնելու, որ խախտման դեպքում լայնամասշտաբ պատժամիջոցներ են կիրառվելու»,-նշել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության սկզբից ի վեր Թրամփը բազմիցս սպառնացել է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |