Տարածաշրջան11:00, 25 Հոկտեմբեր 2019
Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային հանձնել քրդական ուժերի հրամանատարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական թուրքական TRT հեռուստաընկերության եթերով ԱՄՆ-ից պահանջել է Անկարային հանձնել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինին, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով:
«ԱՄՆ-ն մեզ պետք է հանձնի Մազլում կեղծանվամբ ահաբեկիչին, ով ներառված է առավել վտանգավոր ահաբեկիչների ցուցակում։ Կարծում եմ, որ մեր արդարադատության նախարարությունն էլ այս ընթացքում գրավոր հարցում կանի և կպահանջի Թուրքիային հանձնել նրան։ ԱՄՆ-ն պետք է նրան մեզ տա»,-ասել է Էրդողանը՝ դատապարտելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահը կապ է պահպանում Մազլում Քոբանիի հետ։
Էրդողանը նաև դատապարտել է այն երկրներին, որոնք կապ են ունեցել հիշյալ քուրդ հրամանատարի հետ։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ 1997թ.-ին Թուրքիան կարողացավ հասնել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի արտահանձմանը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Twitter-ի էջում հայտնել էր, որ գոհ է մնացել Ֆերհադ Աբդiի հետ ունեցած հեռախոսազրույցից։
«Ինձ իրոք դուր եկավ գեներալ Մազլում Աբդիի հետ զրույցը։ Նա գնահատում է այն, ինչ մենք արեցինք, իսկ ես գնահատում եմ այն, ինչ արեցին քրդերը։ Հավանաբար եկել է ժամանակը, որ քրդերը շարժվեն դեպի նավթային պաշարներով հարուստ շրջան»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։
I really enjoyed my conversation with General @MazloumAbdi. He appreciates what we have done, and I appreciate what the Kurds have done. Perhaps it is time for the Kurds to start heading to the Oil Region!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 24, 2019
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |