Տարածաշրջան16:10, 25 Հոկտեմբեր 2019
«Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն»,- Չավուշօղլուն՝ Արցախի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցածը դերի մասին։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նորից առաջ քաշելով անհիմն պնդումներ, թե «հայկական կողմը օկուպացման տակ է պահում Ադրբեջանի հողերը», նշել է.
«Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, եղբայրական Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, իսկ նրանց երջանկությունը՝ մեր երջանկությունը: Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն։ Մենք Ռուսաստանի հետ էլ ենք խոսում Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Մեր նախագահը Ռուսաստանի նախագահի հետ ամեն հանդիպման ժամանակ ասում է, որ Մինսկի համանախագահությունում արդյունք չկա և խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը»։
Չավուշօղլուն նաև պնդել է, որ, «եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված մնալ, ապա պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի» այս հարցում։
Վերջում թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան կշարունակի մեծացնել ջանքերը արցախյան հակամարտության լուծման խնդրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |