Քաղաքական13:00, 29 Հոկտեմբեր 2019
Ընդդիմադիր կուսակցապետ. «Թուրքիայի քաղաքացու պարտքն է պալատական իշխանությունից պաշտպանել ժողովրդավարությունը»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի հանրապետության տոնի կապակցությամբ հոդված է հրապարակել, որտեղ քննադատության է ենթարկել իշխանություններին:
Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ երկիրը հիմա նոր պալատական իշխանության առջև է կանգնած: Իշխանությունները սեփական շահերի համար հաջողել են Թուրքիան պոկել խորհրդարանական ժողովրդավարությունից:
Քըլըչդարօղլուն Թուրքիայի քաղաքացու պարտքն է համարում պալատական իշխանությունից պաշտպանել ժողովրդավարությունը, շարժվել դեպի բացարձակ արդարադատություն, տնտեսական անկախություն և սոցիալական պետության վրա հիմնված արտադրություն:
«Ժողովրդավարության պսակը հանրապետությունն էր, իսկ ժողովրդավարությն հերթն է հանրապետության պսակը լինելու»,-նկատել է տվել կուսակցապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից: Աթաթյուրք տիտղոսը թուրքերեն նշանակում է «թուրքերի հայր»: Քեմալի հիմնած «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն այսօր համալրում է խորհրդարանական ընդդիմության շարքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |