Ցեղասպանություն11:02, 30 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի նախագահականից ևս արձագանքել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:
Ալթունը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ըստ նրա՝ ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից իրավիճակի վատթարացման համար:
Ֆահրեթթին Ալթունը մասնավորապես ասել է.
«Նախագահ Էրդողանը հայ համայնքին իր ցավակցությունն ու վշտակցությունն էր հայտնել: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ ցանկանում է պատմության հանձնաժողով հիմնել, որը կուսումնասիրի Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերը: Անընդունելի է, որ հանուն քաղաքական նպատակների պատմությունը քաղաքականացվի: Մեր հայ քույրերին և եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների գործիք չդարձնել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ապրում ենք այս տարածաշրջանում: Պատմությունը մեզ սովորեցրել է, որ արտաքին ուժերի միջամտությունները բավականաչափ ցավ են պատճառել տարածաշրջանին, իսկ դա ոչ մի լավ բան չի բերի մեր հարաբերություններին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |