Ցեղասպանություն18:05, 30 Հոկտեմբեր 2019
Թուրք վերլուծաբան. «Բանաձևերը կխորացնեն Վաշինգտոնի ու Անկարայի միջև եղած անդունդը»
Թուրք հայտնի լրագրող, գրող և վերլուծաբան Մուրաթ Յեթքինն անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին ու Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին: Նրա խոսքով՝ դրանք կարող են խորացնել Անկարայի ու Վաշինգտոնի միջև եղած անդունդը:
Ըստ վերլուծաբանի՝ այդ որոշումների ընդունումը հետաքրքիր պատկեր է ցուցադրու: Եթե դեմոկրատների մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատը Սիրիայում Թուրքիայի գործողություններին հակազդելու նպատակով պատժամիջոցներ սահմաներ ու դժվար կացության մեջ դներ Էրդողանին, այդպիսով նաև Թրամփին, ապա ամեն ինչ պարզ կլիներ:
«Բայց տեսնում ենք, որ հայկական բանաձևը, որը սովոր էինք տեսնել ապրիլ ամսին, հանկարծակի օրակարգ է բերվում Թուրքիային ցավեցնելու համար»,- գրում է Յեթքինը՝ ներկայացնելով 3 հիմնական պատճառ.
1. Սիրիայում Թուրքիայի ռազմագործողության ուղղված լինելը ԱՄՆ-ի դաշնակից YPG-ի (քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժեր») դեմ:
2. Մյուս կողմից էլ հակառակ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ համագործակցող Էրդողանն արդեն նրանց աչքում չափավոր իսլամիստ չի համարվում:
3. Այս եղանակով ցույց տալ, որ Թրամփի նկատմամբ դժգոհությունն աճում է, նրան պաշտոնանկ անելու համար Թուրքիայի թեմայով հարձակում գործել:
Յեթքինի բնորոշմամբ՝ այս պահին ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում այնպիսի իրավիճակ է, որ իշխանության պայքարի ու Թուրքիայի հետ հակասությունների պատճառով կարող է լուրջ վտանգի տակ հայտնվել 70 տարվա դաշինքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |