Տնտեսական12:52, 01 Նոյեմբեր 2019
Թուրքիայում ԲՈՒՀ-երի ամեն 100 շրջանավարտից 26-ը գործազուրկ է
Թուրքիայում վերջին 15 տարում բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների մեջ գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 10 անգամ: Այս մասին ասված է Թուրքիայի գլխավոր ընդդիմադրիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատրաստած «Զեկույց երիտասարդության մասին. գործազուրկ, անհույս, անապագա» վերնագրով զեկույցից:
Թուրքական «Diken» լրատվական կայքը զեկույցից առանձնացրել է կարևոր տվյալները.
Ամեն 100 ԲՈՒՀ-ի շրջանավարտից 26-ը գործազուրկ է: Այս ցուցանիշը բազմապատկվում է բնակչության աճի, շրջանավարտների թվի աճի ու աշխատատեղերի ոչ բավարար աճի հետևանքով: Հիշյալ ցուցանիշը 2004-ին եղել է 97.545, իսկ 2019-ին արդեն գործազուրկ է 1.340.000 շրջանավարտ: 15 տարում թիվ աճել է ավելի քան 10 անգամ: Միևնույն ժամանակ ուսումնարան ավարտածների շրջանում նույն ժամանակահատվածում գործազուրգների թիվը նվազում է գրանցել՝ 47%-ից իջնելով 25%-ի:
2002թ. գյուղատնտեսության սեկտորում գործունեություն ծավալողների թիվը եղել է 7.5 մլն, իսկ 2018-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 4.9 մլն-ի: Ամեն տարի միջինում 150.000 մարդ դուրս է գալիս գյուղատնտեսական ոլորտից:
15-29 տարիքային խումբը ձևավորող 20 մլն մարդկանցից 5.5 մլն-ը աշակերտ/ուսանող է, 6 մլն-ը աշխատում է, 2.5 մլն-ը միաժամանակ և աշխատում է, և՝ սովորում, իսկ 6 մլն-ը ոչ աշխատում է, ոչ էլ՝ սովորում:
3-34 տարիքային խմբի երիտասարդների շրջանում արված սոցհարցումների շրջանակներում նրանց տրված «Արդյո՞ք կցանկանաք ապրել արտասահմանում» հարցին դրական պատասխանների ցուցանիշը տատանվում է 70-90 տոկոսի միջակայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |