Տնտեսական11:57, 01 Նոյեմբեր 2019
Եվրամիությունը 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարությունից հետո ԵՄ-ն 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականների համար:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ծրագրել է անվտանգության գոտի ստեղծել, որտեղ պետք է բնակեցնի այժմ Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականներին (շուրջ 3.6 մլն):
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիան գործի է անցել սիրիացիներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ: Նշվում է, որ արդեն պատրաստ են անվտանգության գոտում փախստականների համար կառուցվելիք բնակատեղիների ծրագրերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ-ից աջակցություն էր պահանջել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու առաջին փուլի ընթացքում սիրիացի փախստականների տեղափոխումն իրականացնելու համար: Այլապես Էրդողանը սպառնացել էր «բացել դարպասները» և Թուրքիայում ապաստանած 3.6 մլն սիրիացի փախստականներին ուղարկել Եվրոպա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:

Կողմերը քննարկում են ունեցել Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Ռուսաստանում տնտեսական առաջնահերթությունների շուրջ։

Թուրքիայի պետական նավթային միության «AR-GE» կենտրոնի վարչության ղեկավարի խոսքով՝ զուգահեռ նման աշխատանքներ են իրականցվում նաև մի քանի այլ երկրներում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |